Քիչ առաջ իմացա, որ որոշ անհայտ ծագման երևույթներ՝ հայտնի տերերի կողմից ուղղորդված, ծաղրում են աղոթքի հետ կապված իմ տեսակետը, թե մեր հերոս տղաներն աղոթքով են հաղթել պատերազմում։
Չեմ զարմանում հոգևոր թեմաները մանրադրամի վերածողների դիվային տվայտանքներից, քանի որ ամեն ինչ ի սկզբանե պարզ է։ Էդ խելքով էլ ուզում եք երկիր ղեկավարեք, հայրենիք պաշտպանեք։
Խորապես ափսոսում եմ ձեր և ձեզ «դուխ» տվողների համար։
Համակարգչի հետևում առյուծ կտրած «հրեշտականման սրբակենցաղների» նվաստիս ուղղված մյուս մեղադրանքը կապված է համացանցում տարածված տեսանյութի հետ, որտեղ ես պարում եմ։ Մտահոգ են, թե ինչու է մտահոգ Շարմազանովը պարում։
Տղաներ և աղջիկներ, ոնցոր հիշողության հետ խնդիրներ ունեք․ էդ հիշողությամբ էլ երկիր եք ուզում ղեկավարեք։ Խոստացել էի չէ, որ զուռնա-դհոլով, պարով եմ քարոզարշավ անելու։ Մեկնարկը տրված է։ Լավ հիշեք՝ զուռնա-դհոլով, առանց ատելության ու քֆուրի, առանց հիստերիայի ու շանտաժի, սիրով ենք ձեզ ճամփելու։
Մի բան էլ՝ պարում ենք, հո ուռած չենք թռնում։
Էդուարդ Շարմազանով