ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցող Արմեն Աշոտյանն ահազանգում է վարչական ռեսուրսի օգտագործման ևս մեկ օրինակի մասին:
«Վարչական ռեսուրսի օգտագործման ևս մեկ օրինակ:
Իշխանական թեկնածուի քարոզչական պաստառները ՍԱՆԻՏԵԿԻ մեքենաների վրա:
Երևան: Ավան: Այսօր»,-գրել է Աշոտյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրավիրած համաերևանյան երթի ժամանակ դուխով գրառմամբ դրոշ էր փակցվել շտապօգնության ավտոմեքենայի վրա: Դրան արագ արձագանքել էր Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ դրոշը հեռացվել է, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: