«Արարատ Միրզոյանը քիչ առաջ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա:
Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար:
Նույնն անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ անդամներ:
Միաժամանակ հրավիրում եմ դիտորդների ուշադրությունն այս աղաղակող միջադեպին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցող Արմեն Աշոտյանը։