Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն Արգենտինայում G20 գագաթաժողովի շրջանակներում Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է Չինաստանի հետ համագործակցել միջուկային էներգիայի և ավիացիայի ոլորտում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «China Central Television»-ին:
«Ֆրանսիան պատրաստ է պահպանել բարձր մակարդակի շփումները Չինաստանի հետ, նպաստել միջուկային էներգետիկայի, ավիացիայի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը: Մենք ողջունում ենք Չինաստանի ներդրումնային աճը և ակնկալում ենք Ֆրանսիական արտադրանքի արտահանումը Չինաստան»,-ասել է Մակրոնը:
Նրա խոսքերով, ֆրանսիական կողմը պատրաստ է փոխադարձ աջակցություն ցուցաբերել միջազգային գլխավոր խնդիրների հարցում և պաշտպանել բազմակողմ ազատ առևտրային համակարգը:
Սի Ցզինփինն իր հերթին, հայտարարել է խթանել պրագմատիկ համագործակցությունը և բարձրացնել փոխադարձ առևտրի և ներդրումների ավելացումը․ «Մենք պետք է բազմակողմանիորեն պաշտպանենք, ամրապնդենք հաղորդակցվելու այնպիսի կարևոր միջազգային հարցերի շուրջ երկխոսությունը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ԱՀԿ-ի բարեփոխումները, իրանական միջուկային խնդիրը»,-ասել է Չինաստանի նախագահը:
Նա նաև կոչ է արել համատեղ գործողությունների միջոցով պաշտպանել գոյություն ունեցող աշխարհակարգը, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության և սկզբունքների վրա: Նա նաև խոսել է բազմակողմ առևտրային համակարգի և ազատ առևտրի պաշտպանության անհրաժեշտության մասին: