Ֆեյսբուք 

Այցելեցինք սահմանապահ Մովսես և հերոսածին Չարդախլու․ Վիգեն Սարգսյան

Մեր ցուցակի պատգամավորության ռեյտինգային համակարգով առաջադրված թեկնածուներ Հայկ Մամիջանյանի, Գևորգ Գևորգյանի, Լիլիթ Բեգլարյանի և Վահագն Վարագյանի հետ դեկտեմբերի 2-ին այցելել ենք սահմանապահ Մովսես գյուղ, որտեղ եկեղեցում մասնակցել ենք պատարագի արարողությանը, հանդիպել ենք տեղի բնակչությանը, լսել նրանց մտահոգությունները, խոսել սահմանամերձ գյուղի առջև ծառացած խնդիրներից: Այնտեղից ուղևորվել ենք Զորական /նախկինում` Չարդախլու/ գյուղ, որտեղ ծաղիկներ ենք դրել Մարշալ Բաղրամյանի հուշարձանին` ծննդյան 121-րդ տարեդարձի կապակցությամբ: Զորականցիների հետ հանդիպմանը խոսել ենք ամենատարբեր հարցերից, առկա մարտահրավերներից, բանակից, երկրի սոցիալ-տնտեսական վիճակից և դրանց լուծումներից:

Զորականում համայնքի բնակիչների հետ հանդիպմանը մեզ միացան նաև մարզում ռեյտինգային համակարգով առաջադրված Հանրապետական կուսաակցության պատգամավորության թեկնածուներ Հովիկ Աբովյանը և Հրայր Աբազյանը:

ՀՀԿ առաջին համար Վիգեն Սարգսյան

Նույն շարքից