Ֆեյսբուք 

Խորհրդարանական ապագա ընդդիմությունն անհամեմատ թույլ է մեծամասնության համեմատ. Հովհաննես Մանուկյան

analitik.am

Անկախ քվեարկության արդյունքների վերաբերյալ որևէ էմոցիոնալ վերաբերմունքից, այս պահին պետք է արձանագրել խորհրդարանական ընտրությունների մի քանի էական հետևանքներ.

ա/ հասարակությունը վերջնականապես մերժեց հինը և վերադարձ նախկին բարքերին այլևս չի լինելու,
բ/ տեղի ունեցավ իշխանության բյուրեղացում, ինչի ամենակարևոր բաղադրիչը պատասխանատվության բյուրեղացումն է,
գ/ լեգիտիմության բարձրագույն մակարդակը, որ արձանագրեց իշխանության կուսակցությունը, դա նրան տրված քարտ-բլանշն է ներքին և արտաքին քաղաքական բարդագույն խնդիրները լուծելու,
դ/ Հայաստանի այսօրվա իշխանական ներկապնակում արձանագրվեց ազգային և ձախ ուղղվածության «գույների» բացակայությունը,
ե/ որակական և, հատկապես, քանակական բնութագրիչներից ելնելով խորհրդարանական ապագա ընդդիմությունը անհամեմատ թույլ է մեծամասնության նկատմամբ։

Սա հետընտրական կարևորագույն արդյունքների զուտ արձանագրումն է։ Դրանց հետևանքերի վերլուծությունը առանձին քննարկման թեմա է։

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյան

Նույն շարքից