Ֆեյսբուք 

Աննա ջան, սիրելիս, սա պետություն է, ձեր ընտանիքը մի՛ նույնացրեք պետության հետ. Նարինե Մկրտչյան

«Վարչապետի տիկնոջ աշխատանքային այցը ո՞րն է: Կարո՞ղ է ՀՀ Սահմանադրությամբ «վարչապետի տիկին» պետական պաշտոն գոյություն ունի, որն իրավունք է տալիս աշխատանքային այցեր կատարել, փաստորեն, պետության անունից: Չգիտեմ անգամ՝ պետբյուջեի՞ հաշվին է, թե՝ ոչ: Ես դեռ չեմ հավատում այն լուրերին, թե Աննայի նստավայրը Ընդունելությունների տունն է լինելու:
Աննա ջան, սիրելիս, սա պետություն է, ձեր ընտանիքը մի՛ նույնացրեք պետության հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը՝ կիսվելով նյութով, որ վարչապետի պաշտոնակատարի կինը աշխատանքային այցով մեկնելու է Շվեյցարիա:

Ավելի վաղ Analitik.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 12-ից 17-ն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն:

Նույն շարքից