Ֆեյսբուք 

Նկարում երևացող արգելափակոցները օրինական չեն կարող լինել. Քաղաքապետարանը հորդորում է

Սիրելի համաքաղաքացիներ,

եթե քաղաքում նման կերպ շարված անկանոն արգելափակոցներ եք տեսնում, խնդրում եմմ, ահազանգեք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ 011 514 000 համարով և/կամ դիմեք ՃՈ՝ 177 համարով: Իսկ եթե Ձեզանից նման արգելափակոցներով կայանատեղերի համար ինչ-որ մարդիկ վարձատրություն են պահանջում, կարող եք դիիմել նաև ՊԵԿ՝ ահազանգելով ապօրինի տնտեսական գործունեության դեպքի մասին:

Երևանում վճարովի օրինական կայանատեղերը նշված են կարմիր գծերով, իսկ առանձին տնտեսվարող սուբյեկտների համար առանձնացված կայանատեղերը կահավորված են հատուկ ճանապարհային նշաններով:

Նկարում երևացող արգելափակոցները օրինական չեն կարող լինել:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան

 

Նույն շարքից