Ֆեյսբուք 

Աննա Հակոբյանին մատանի նվիրած տիկին Լառան «Արջի» մայրն է

analitik.am

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կինը՝ Աննա Հակոբյանն այցելել էր թիվ 1 տուն ինտերնատ: Արդեն հայտնել ենք այն մասին, որ տիկին Աննան տուն ինտերնատում մատանի է նվեր ստացել տիկին Լառայից: Պարզվում է, որ տիկին Լառան Արցախյան պատերազմում զոհված Արմեն Մարտիրոսյանի մայրն է:

«Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի էջում քիչ առաջ մի նկար տեսա, որն արվել էր 4-րդ գյուղի տուն-ինտերնատ կատարած այցից: Նկարում պատկերված է Լառան, ում ԱՄՆ-ից ժամանած ասմունքող Նունե Ավետիսյանն ու ես այցելել էինք դեռևս 4 տարի առաջ: Ինտերնատում բոլորը նրան «բաբո» էին անվանում, իսկ Նունեն, հիացած նրա կոկետությամբ, շարունակ կրկնում էր. «Красавица» (հայ.՝ գեղեցկուհի): Ինչ եմ ուզում ասել, Լառայի որդին Արցախյան պատերազմում զոհված տղաներից է՝ «Նիկոլ Դուման» ջոկատի «Արջը»՝ Արմեն Մարտիրոսյանը, իսկ անձամբ ինքը՝ Լառան, մեր պատմության նշանակալի անուններից մեկի՝ բանագիտության խոշոր ռահվիրա Գարեգին Սրվանձտյանի երևի միակ ժառանգը:
Շատ ուրախ եմ, որ նորից առիթ եղավ տեսնելու սիրելի բաբոյին»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Սերգեյ Մանվելյանը:

 

Նույն շարքից