«Էջմիածնի ցուցարարներին եմ լսում։ Նոր մի երիտասարդ, գրագետ խոսող քաղաքացի ասում է՝ [իմաստն եմ փոխանցում] «այո, կառավարությունը չի կարող միջամտել դատարանի գործերին, ես դրա համար պայքարել եմ։ Բայց ժողովուրդը կարող է։ Որովհետև իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Այս փիլիսոփայությունը նույնքան հակաիրավական է, որքան գործադիրի՝ դատական իշխանությանը միջամտելու թեզը։
Շտապ անհրաժեշտ է ներդնել անցումային արդարադատության չէ, այլ անցումային կրթության համակարգ։ Թե չէ, կրկնեմ, կամաց-կամաց վերածվելու ենք անապատում Մովսես մարգարեի կողմից առաջնորդվող բազմության»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: