Ֆեյսբուք 

Տարոն Մարգարյանի բարոյական կերպարը թույլ չտվեց մանկապարտեզներ հաճախող մանուկների և իրենց ծնողների հաշվին բյուջեն լցնել

analitik.am

2011 թվականի Ապրիլի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի շուրջ 162 մանկապարտեզներ դարձան անվճար։ 29000 հազար երեխաներ հնարավորություն ստացան անվճար հաճախելու մանկապարտեզներ։ Այս քայլը որքան ռիսկային, նույնքան պահանջված սոցիալական որոշում էր։ Բազմաթիվ քաղաքացիներ սոցիալական խնդիրների պատճառով չէին կարողանում իրենց երեխաներին տանել մանկապարտեզներ։ Լինելով անվճար, բայց խիստ հսկողության շնորհիվ էապես բարելավեց և սննդի և կենցաղային պայմանները։

2016 թվականի արդեն շուրջ հինգերորդ տարին անընդմեջ մեծ թափով փոխվում էր մանկապարտեզների հնամաշ գույքը։ Տարեցտարի թերև ծանրաբեռնվածության, բայց կատարված աշխատանքի արդյունքն էր մանուկներ ծնողների անկեղծ շնորհակալությունը։

Այս պահին չեմ կարող պատասխանել մանկապարտեզները կմնա անվճար, թե ոչ, բայց կարող եմ ասել՝ որ այսօրվա վճարման հիմունքները համարում եմ այդ համակարգի կառավարման համար ոչ այնքան էֆեկտիվ-այս մասին ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։

Այսօր ցավոք այս նախաձեռնության անվճար լինելն էլ որակվեց ոչ էֆեկտիվ, Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի կողմից։

Այո տարիներ շարունակ Տարոն Մարգարյանի բարոյական կերպարը թույլ չտվեց մանկապարտեզներ հաճախող մանուկների և իրենց ծնողների հաշվին բյուջեն լցնելը կամ ձեր բառերով էֆեկտիվ այն դարձնել։ Այսօրվա ավագանու կազմում հուսամ կգտնվեն իսկապես մարդիկ,ովքեր չեն վախենա և այս հարցի քննարկամ ժամանակ կխոսեն։ Պատմությունը և ժամանակը ցույց տվեցին իրական պատկերը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ալիկ Հայրապետյանը

Ավելի վաղ  ՀԺ-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հայտարարել էր՝ «Այս պահին չեմ կարող պատասխանել (մանկապարտեզը կմնա անվճար, թե չէ-խմբ.), բայց կարող եմ ասել՝ որ այսօրվա վճարման հիմունքները համարում եմ այդ համակարգի կառավարման համար ոչ այնքան էֆեկտիվ: Անվճարը այո, ոչ այնքան էֆեկտիվ է, որովհետեւ այնուամենայնիվ բոլորս գիտենք, որ կան որոշակի ծախսեր, որ իրականացնում են ծնողները եւ դա օրինաչափ է դարձել, ու եթե այդ ասպեկտը իրեն դրսեւորում է ավելի արդյունավետ, ապա կարելի է նաեւ վերանայել»:

Նույն շարքից