Ֆեյսբուք 

Միասին շենացնենք ու կենսունակ պահենք մեր երկիրը. Գալուստ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

analitik.am

Մենք հրաժեշտ ենք տալիս 2018 թվականին: Ժամեր անց այն պատմություն կդառնա:
Գաղտնիք չէ, որ 2018 թվականն աշխարհաքաղաքական և ներքաղաքական բարդ իրավիճակներով ու զարգացումներով լեցուն տարի էր:
Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք մուտք ենք գործում 2019 թվական՝ նոր հաջողություններ արձանագրելու հաստատակամությամբ: Նոր տարում խաղաղություն եմ մաղթում մեր ժողովրդին: Ձեզ ու ձեր ընտանիքներին ցանկանում եմ երջանկություն, քաջառողջություն և սեր: Թո՛ղ յուրաքանչյուրիս ընտանիքում և մեր սիրելի հայրենիքում միշտ միասնություն ու կայունություն լինի: Բոլորս միասին զարգացնենք ու հզորացնենք Հայաստանի Հանրապետությունը, շենացնենք ու կենսունակ պահենք մեր երկիրը: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր հայրենիքի պաշտպաններին, անձնազոհությամբ ու նվիրումով մեր երկրի սահմանները անառիկ պահող զինվորներին ու սպաներին: Աստված ձեզ, մեզ, բոլորիս պահապան:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Գալուստ Սահակյանը

Նույն շարքից