Ֆեյսբուք 

Եղեք հանդուրժող ու սիրող. Նիկոլ Փաշինյանի դստեր կոչը

Բազմաթիվ շնորհավորական նամակներ եմ ստացել` մեծամասնությունը անծանոթներից... շնորհակալ եմ շատ ձեր սիրո, աջակցության ու ջերմության համար, պարզապես չկարողացա բոլոր նամակներին պատասխանել:

Շնորհավորում եմ բոլորիդ 2019 թվականը, ու հույս ունեմ որ նոր տարին, կլինի աշխատանքի ու երջանկության տարի: Մաղթում եմ բոլորիդ անսահման աշխատասիրություն, կամք ու ստեղծագործ միտք գալիք տարում, ցանկացած բնագավառում ու աշխատանքի մեջ:

2019 թվին, մի փնտրեք երջանկություն մեծ իրադարձությունների, մեծ թվերի ու մեծ առարկաների մեջ, որովհետև երջանկությունը թաքնված է ամենափոքր ու ամենահասարակ պահերի ու իրերի մեջ, ու ես սրանում համոզվել եմ շատ անգամներ, վստահ եմ` դուք էլ:

Շատ անգամներ մենք մեզ մենակ ենք զգում կյանքի տարբեր փուլերում, ու տարբեր խնդիրների բախվելիս, բայց պետք է համոզված լինել, որ դժվարություններ ունենում են բոլորը, անկախ իրենց մասնագիտությունից, կարգավիճակից ու հասարակակն դիրքից: Հետևաբար, ցանկանում եմ ձեզ կամք, խելամտություն և ուժ, գալիք տարում հանդիպող բոլոր խնդիրներին ու դժվարություններին բախվելիս:

Եղեք հանդուրժող ու սիրող, ձեր կողքինների նկատմամբ, ձեզանից տարբերվողների նկատմամբ:
Երջանիկ եղեք, սիրեք ու սիրվեք

Մարիամ Փաշինյան

Նույն շարքից