Ֆեյսբուք 

Հիշեք, ձեր նախորդներին վախեցնելու համար՝ նրանց անուններով սև լենտեր էին կախում, դագաղներ պատվիրում. Հորդոր նորընտիր պատգամավորներին

Այսօր մանդատ ստացած պատգամավորներ, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ դուք նստելու եք այն նստարաններին, որտեղ ձեզանից առաջ նստող պատգամավորներին Նիկոլը ստիպել է իրենց կամքին հակառակ քվեարկություններով ընտրել վարչապետ և արդյունքում ինքնալուծարվել որպես խորհրդարան․․․

Չէի ցանկական , որ մի օր էլ դուք՝ արդեն որպես պատգամավոր, ձեր մաշկի վրա զգայիք ճնշումների տակ ձեր կամքին և համոզմունքին դեմ քվեարկելու «բերկրանքը»․․․

Հիշեք, ձեր նախորդներին վախեցնելու համար՝ նրանց անուններով սև լենտեր էին կախում, դագաղներ պատվիրում, զանգահարում անձնական հեռախոսներին և ահաբեկում, հաշվի չառնելով , որ այդ մարդիկ էլ երեխաներ և ծնողներ ունեն․․․.

Հիշեք, պարզապես հիշեք, որ դուք բռնազավթված իշխանության ներկայացուցիցչներ եք, և ձեր պատիժը շատ ավելի վատն է լինելու, քանզի ժողովուրդը դուրս գալով էյֆորիայից , ձեր լիդերի սուտ և դեմագոգ խոստումների խաբկանքից մի օր հաստատ գալու է ձեր հետևից․․․

Մենուա Հարությունյան

Նույն շարքից