Իրավական Միջազգային 

Պատգամավոր Վադիմ Միրզոյանի դեմ մահափորձի գործով կասկածվում է 3 տղամարդ

analitik.am

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում հունվարի 9-ին շրջանային խորհրդի պատգամավոր Վադիմ Միրզոյանի դեմ տեղի ունեցած մահափորձի գործով ոստիկանությունը կասկածում է 3 անձի: Այս մասին հայտնում է Unian.net-ը։

Նշվում է, որ նախաքննության ընթացքում ոստիկաններն ուսումնասիրել են տեսահսկման համակարգի նկարահանած կադրերը և պարզել, որ հանցագործությանը կարող է ներգրավված լինել երեք տղամարդ: Այս պահին ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին ուկրաինական Դնեպրոպետրովսկ երկրամասում անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել տեղի պատգամավոր Վադիմ Միրզոյանին: Միջադեպի մասին ահազանգը ստացվել է հունվարի 10-ին երեկոյան: Հիվանդանոցից զանգահարել են ոստիկանություն և տեղեկացրել, որ իրենց մոտ տեղափոխել են տղամարդու, ում մոտ բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել:

Նույն շարքից