Միջազգային Տնտեսություն 

Բալիում մտադիր են 10 ԱՄՆ դոլար հարկ սահմանել օտարերկրյա զբոսաշրջիկների համար

Ինդոնեզիայի Բալի կղզու իշխանությունները մտադիր են 10 ԱՄՆ դոլարի չափով հարկ սահմանել օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ վերոնշյալ հարկերից ստացվող եկամուտն ուղղվելու է շրջակա միջավայրի և տեղական մշակույթի պահպանման ծրագրերին: Կղզում հատկապես սուր է պլաստիկ թափոնների խնդիրը:

«Զբոսաշրջիկներն ուրախ կլինեն վճարել, քանի որ հարկն ուղղված է լինելու շրջակա միջավայրի ու տեղական մշակույթի պահպանմանը»,-ասել է նահանգապետ Վայան Կոստերը:

Նշվում է նաև, որ քննարկման է դրվել, թե ինչ ձևով է գանձվելու հարկը:

Նույն շարքից