Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը ծանր վիճակի մեջ է դնում Ալիևին։ Ադրբեջանում հիստերիա է սկսվում, իրենց պաշտոնական քարոզչությունը տապալվում է։
Նիկոլը հաճելիորեն սկսել է զարմացնել։ Դժվար թե Ադրբեջանը փորձի պատերազմ սկսել, դրա թույլտվությունը նա չունի, Արցախը միջազգայնորեն ճանաչված աշխարքաղաքական հանգույց է ու Ալիևն ինքնուրույն չի կարող նման որոշում կայացնել, իսկ այլ պատասխան, տվյալ պարագում, չունի»։