Վթարված Սու-25 ի Սև արկղի տվյալներից մեկի ստացումը դեռ չի նշանակում ողջ տվյալների ուսումնասիրությունը ավարտվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հարգելի լրատվամիջոցներ ներողություն եմ խնդրում, որ անհասանելի եմ։ Վթարված Սու-25 ի Սև արկղի տվյալներից մեկի ստացումը դեռ չի նշանակում ողջ տվյալների ուսումնասիրությունը ավարտվել է։ Նման տվյալները շատ են։ Կա քննություն իրականացնող մարմին, որը ավարտելով քննությունը ըստ անհրաժեշտության կհայտնի արդյունքները»,-գրել է նա: