Ֆեյսբուք 

«Շառից հեռու» աշխատելու տրամաբանությամբ հեռուն չենք գնա. Իրանագետ

analitik.am

Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության հատվածում շատ կուզենայի տեսնել ստեղծագործ մոտեցումներ, թե չէ կաղապարված միջակությամբ և արդի աշխարհաբարով ասած, «շառից հեռու» աշխատելու տրամաբանությամբ հեռուն չենք գնա։

Հաշվի առնելով մեր աշխարհագրական և մշակութային առանձնահատկությունները, ըստ իս, դիցուք, անպայման պետք է շեշտված լինեին Մերձավոր Արևելքի և Եվրոպայի ու Ռուսաստանի միջև Հայաստանը կապող օղակ դարձնելու, Հայաստանի համար միջազգային ասպարեզում դաշնակից պետությունների համակարգի ստեղծման և Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի պետականազուրկ ժողովուրդների հետ աշխատելու հավակնություննները։

Դժվար կլինե՞ր։ Իհարկե։ Իսկ որևէ մեկն ասել էր, թե մեզ նման սահմանափակ հնարավորություններով պետությունը կառավարելը և զարգացնելը հեշտ գործ է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից