Ֆեյսբուք 

Արսեն Թորոսյանը լավ լուր ունի

analitik.am

Մեր երկրում քչանում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երեխաները ցանկալի պետք է լինեն՝ անկախ սեռից։

Լավ լուրեր ունենք։ Մեր երկրում քչանում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ աստիճանաբար մոտենալով բնական թվերին։ Բնականում, առանց միջամտությունների, 100 աղջիկ երեխայի հաշվով ծնվում է 105 տղա երեխա։

Նախնական տվյալներով 2018թ․ մեր մոտ այդ թիվը կազմել է 108.5 տղա, 100 աղջկա հաշվով։ 2008-2012 թվականներին ծնվածների մեջ աղջիկ-տղա միջին հարաբերակցությունը կազմել է 100/115, 2014-ին 100/11.4, 2015-ին` 100/112.7, 2016-ին` 100/111.9, 2017-ին` 100/109.8»,-գրել է Թորոսյանը ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով նաև իր երեխաների լուսանկարը:

Նույն շարքից