Տնտեսություն Ֆեյսբուք 

16 համայնքներ կունենան միջազգային ստանդարտներին համապատասխանող, բարձրորակ ճանապարհներ

analitik.am

«Շուրջ 1,1 միլիարդ դրամի տնտեսում,

16 համայնքներ կունենան միջազգային ստանդարտներին համապատասխանող, բարձրորակ ճանապարհներ:

Այսօր բացվեց կենսական նշանակության ճանապարհների կառուցապատման Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագրի մրցույթի առաջին փաթեթը, թվով տասը ճանապարհների համար:

Ըստ նախնական արդյունքների, արդար և թափանցիկ մրցույթի նախնական արդյունքներում ունենք շուրջ 20% խնայողություն՝ շուրջ 1,1 միլիարդ դրամի չափով:

Ծրագրի իրականացման արդյունքում 16 համայնքներ կունենան միջազգային ստանդարտներին համապատասխանող, բարձրորակ ճանապարհներ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Նույն շարքից