Ֆեյսբուք 

Նարեկ Սամսոնյանին գրությամբ հրավիրել են հայտնի 6-րդ վարչություն. Նա հանդես կգա հայտարարությամբ

analitik.am

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր առավոտյան Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության Կիբեռհանցագործությունների վարչության պետի կողմից ստացա համապատասխան գրությունը (գրության բովանդակությունը կհրապարակեմ ավելի ուշ): Այսօր ժամը 17:00-ին կլինեմ 6-րդ վարչությունում, իսկ շենքից դուրս գալուց հետո հանդես կգամ հայտարարությամբ նաև, եթե հարցեր լինեն կպատասխանեմ հարցերին:
Մինչ հանդիպում»:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Սամսոնյանին հրավիրել էին վարչություն ու նա չէր գնացել: Դրանից հետո Սամսոնյանը հայտնել էր, որ հանդիպում է ունեցել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ:

Նույն շարքից