Ֆեյսբուք 

Ամենանողկալին այն է, երբ որդին ուրանում է հորը և քծնում Նիկոլ Փաշինյանին...

Թավշյա այլանդակությունները

Թավշյա հեղափոխության հետևանքներից եղավ նաև այն այլանդակ բարքերի բացահայտումը, որոնք մինչև վերջերս շատերը հմտորեն թաքցնում էին և գերադասում էին չբարձրաձայնել... Շատ այլանդակությունների կողքին ամենանողկալին այն է, երբ որդին տարրականորեն ուրանում է հորը և միևնույն ժամանակ էժանագին ձևով քծնում իշխանություններին, ավելի ճիշտ է ասել՝ Նիկոլ Փաշինյանին...

Խոսքը հացադուլ հայտարարած ազատամարտիկ Մհեր Մազմանյանի որդու մասին է, որն իր ֆեյսբուքյան էջում, մեկնաբանելով հոր արարքը, ոչ միայն խորհուրդ է տալիս լրագրողներին այդ թեմայի վերաբերյալ իրեն այլևս չդիմել, քանի որ դա նրան չի հետաքրքրում, այլև բացատրում է անտեղյակներին, որ եղել է հեղափոխության մասնակից՝ Փաշինյանի կողքին և կլինի վերջինիս կողքին մինչև վերջ... Սա վերջն է... Այո՛, կարող են ծնողները երեխաների հետ լավ հարաբերություններ չունենալ,չունենալ նույն կարծիքն ինչ-որ հարցի վերաբերյալ, բայց դրա մասին բացարձակ պարտադիր չէ, որ բոլորն իմանան...

Դե, քաղաքական քծնանքի մասին էլ չեմ ասում... Կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ այս թեմային և այս տիպի նողկալի երևույթներից զերծ պահել մեզ... Տարբեր հասարակություններ ապրել են այսպիսի ժամանակաշրջաններ, երբ որդիները ուրացել են ծնողներին և գովերգել առաջնորդներին. Ֆաշիստական Գերմանիա,Ֆաշիստական Իտալիա, ԽՍՀՄ, Հյուսիսային Կորեա, Կուբա, «Կարմիր քմերների» Կամբոջա, Չինաստան և այլն... Չէի ցանկանա, որ մենք էլ ունենայինք "պավլիկ մորոզովներ"...

Հ.Գ. Թավշյա հեղափոխության հետ մեկտեղ ըմբոշխնում ենք որոշ թավշյա այլանդակության պտուղները...

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

  • 424
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    428
    Shares

Նույն շարքից