ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Այս մասին Գալստյանը հայտնում ֆեյսբուքյան իր էջում:
«Փետրվարի 17-ին, հացադուլի 15-րդ օրը մեր համակիրների հավաքի ու բացօթյա համերգի ժամանակ անսպասելի ու հաճելի հանդիպում ունեցա Արայիկ Հարությունյանի հետ։
Նախարարը եկել էր Հացադուլը դադարեցնելու հորդորով ու խնդրին ամբողջ խորությամբ ծանոթանալու նպատակով։ Շնորհակալ եմ»,-գրել է կինոռեժիսորը: