Ֆեյսբուք 

Մերժել հինը՝ չստեղծելով նորը. «Հանրային շահերի ազգային կենտրոն» ՀԿ

analitik.am

ՄԵՐԺԵԼ ՀԻՆԸ՝ ՉՍՏԵՂԾԵԼՈՎ ՆՈՐԸ

​«Հեղափոխության» հիմնական կոնցեպտը կառուցվեց արատավոր երևույթները մերժելու սկզբունքի հիման վրա, որոնցով երկար տարիներ պիտակավորվել էր /որոշ դեպքերում նաև արդար/ հին իշխանական համակարգը: Այն, որ շատ երևույթներ ներկայացվում էին բացասական երանգներով որպես արատ, սակայն իրականում դա այդպես չէր, արդեն փաստ է, քանի որ այդ երևույթները նույնիսկ «հեղափոխությունից» հետո շարունակում են գոյություն ունենալ և այլ կերպ հնարավոր չէ: Ասվածը բնականաբար չի նշանակում, որ նախկին իշխանության ժամանակ չկային երևույթներ, որոնք սկզբունքորեն ենթակա էին մերժման, սակայն առանց դրանք չհիմնավորված ճոխացնելու, թերևս,մերժման ուժը բավարար չլիներ:

Այդուհանդերձ,ժողովուրդը ընդունեց բոլոր ներկայացված երևույթների արատավոր լինելը և մերժեց դրանք՝ հույս ունենալով ստանալ նոր և արդար միջավայր:

​Նոր իշխանության պարագայում, մերժված որևէ երևույթի կրկնության փաստ տեսնելիս, բնակչությունը առայժմ դժգոհ բարձրաձայնում է, որին հետևում է հարձակվողական արձագանքը՝ բարձրաձայնողին որակելով հակահեղափոխական, իսկ եթե կրկնվող երևույթը շատ ակնհայտ է և բարձրաձայնողները շատ են, փորձ է արվում այդ երևույթը ներկայացնել այլ երանգներով, թե իբր նոր իշխանության ներկայացուցիչը այդ երևույթը կարող է կրկնել միայն ազնիվ նպատակներով և ոչ թե նախկինի պես:

​Այդուհանդերձ, ժողովուրդը սպասում է նոր լուծումների, սակայն , դեռևս որևէ էական լուծումներ չստացած, հայտարարվում է «տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին, և կրկին հինը մերժելու սկզբունքով: Կրկին չի ներկայացվում թե որն է ճիշտ ճանապարհը, այլ ասվում է միայն թե նախկինում ինչն էր վատ: Ներկայացվող ճանապարհը մեկն է՝ մերժել ցանկացած բան, որը կարող է ժողովրդին թույլ տալ իրավիճակների համեմատություն անել: Ընդ որում պետք է բացառել համեմատության հնարավորությունը ոչ միայն նախկինի և նորի միջև, այլև նորի և ուրիշ հնարավորի միջև:

​Բնականաբար, նախկինում շատ երևույթներ այնքան էին զզվացրել ժողովրդին, որ առանց ստանալու խոստացված լավը, դեռևս որոշ ժամանակ ժողովուրդը կշարունակի մերժել հինը, սակայն ժամանակը սպառվելու հատկություն ունի:
​Իսկ ի՞նչ կլինի, եթե չտեղծելով նորը անընդհանտ շարունակեկնք մերժել հինը: Եթե ցանկացած իմաստ արտահայտող տեքստից ուղղակի ջնջես որևէ բառակապակցություն և այն չլրացնես այլ բառերով և չվերաիմաստավորես տեքստը կամ նախադասությունը, այն կդադարի բովանդակային առումով գոյություն ունենալ: Նույնը վերաբերում է պետությանը և տնտեսությանը, որի բովանդակային անկումը կարող է առաջացնել քաոս:
​Եվ ուրեմն անհրաժեշտ է մերժելու հեշտ գործելաոճից անցնել ստեղծելու դժվար աշխատանքի՝ ժողովրդին ազնիվ ներկայացնելով առկա խնդիրներն ու այլընտրանքային լուծման հնարարվորությունները:

«Հանրային շահերի ազգային կենտրոն» ՀԿ

Նույն շարքից