Երևանի նախկին ավագանու ԵԾ խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի ծնողներ,
Ըստ շրջանառվող լուրերի երեխաներին փողոցում մոտենում են տարբեր անձինք և առաջարկում են բալի, ելակի համով կոնֆետներ, որոնք պարունակում են տարբեր թմրամիջոցներ։
Ամենևին չցանկանալով խուճապ ստեղծել` խնդրում եմ բոլորիդ խոսել Ձեր երեխաների հետ, տանել բացատրական աշխատանք և լինել առավելագույնս ուշադիր մեր ապագա սերնդի նկատմամբ` անկախ նրանից` Ձեր երեխան է, թե ուրիշի»։