Տնտեսություն Ֆեյսբուք 

Այս «ուխտը շուտով նաև մեր դուռն է չոքելու»․ Միհրան Հակոբյան

analitik.am

«Ժամանակակից Ամերիկայի տնտեսական խնդիրներն էի ուսումնասիրում:

Պարզվում է՝ աշխարհի ամենաինովացիոն երկրի թիվ մեկ տնտեսական մարտահրավերը հենց ինովացիաներն են:

Անխուսափելի է, որ տեսանելի ապագայում մարդատար և բեռնատար տրանսպորտն անցնելու է ինքնակառավարման ռեժիմի: Սա ավիրելու է ԱՄՆ աշխատաշուկան և ողջ սոցիալական համակարգը, որովհետև ԱՄՆ բնակչության մոտ 25%-ն ապրուստը վաստակում է մեքենա վարելով: Լավագույն ուղեղները գլուխ են ջարդում, թե ի՞նչ անել, ինչպե՞ս միլիոնավոր մարդկանց դրդել նոր մասնագիտություններ յուրացնել, ինչպե՞ս ստեղծել նոր աշխատատեղեր:

Ի դեպ, այս «ուխտը շուտով նաև մեր դուռն է չոքելու»: Թե բա՝ տնտեսական հեղափոխություն»:

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյան

Նույն շարքից