Ֆեյսբուք 

Հայկ Մարությանն այցելել է Օպերայի մոտ տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ տուժած կնոջը

analitik.am

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քաղաքապետը այսօր ուշ երեկոյան տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ եւ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեց Առաջին համալսարանական կլինիկայում բուժում ստացող Սվետլանա Հարությունյանին։ Տիկին Հարությունյանը գոտկատեղի շրջանում վնասվածք է ստացել Օպերայի հարակից տարածքում նախօրեին տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ։

Քաղաքապետը հետաքրքրվեց նրա ինքնազգացողությամբ եւ շուտափույթ ապաքինում է մաղթել։

Ի դեպ, պրոֆեսոր Մուրադյանի սիրալիր առաջարկով Սվետլանա Հարությունյանը կարող է աշխատանքի անցնել Համալսարանական կլինիկայում։

 

Նույն շարքից