Ֆեյսբուք 

Ավագանու Իմ քայլը խմբակցության անդամը մերժո՞ւմ է ժողովրդին

analitik.am

Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հեղափոխության արժեքները կրող մարդիկ մերժում են բռնությունը, տարբերվող կարծիք ունեցողներին չեն հայհոյում, ոստիկանին չեն քաշքշում, պատգամավորներին ոտքի տակ չեն գցում:

Այսօր Օպերայի տարածքում էի և համոզվեցի, որ այդ տարածքից պետք է հնարավորինս շուտ հանվեն սրճարաններն իրենց տերերի հետ միասին: Այս մարդիկ և իրենց կողմից ուղղորդված «ակԾիվիստները»՝ 200 հոգու ձայնով բղավող 20 կանայք ու ջահելները ոչ մի կապ չունեն մշակույթի, հեղափոխական արժեքների ու քաղաքավարության հետ. Նաիրա Զոհրաբյանի կորած կոշիկն ու սմբակների հարվածներ ստացած հագուստը վկա:

Թումանյանի արձանի վրա փռված վերջին հայհոյանքներն են տեղում իրենցից 3 անգամ տարիքով մեծ մարդկանց վրա, քաշքշում են, վիրավորում կանանց, տարածքից քշում հանրային տարածք ու թթվածին պահանջողներին: Ո՞վ դառաք, որ որոշեք ով պիտի գա Օպերայի հարակից տարածք, ով ոչ:

Ինչքան էլ ուզեմ, չեմ կարող պաշտպանել այն քաղաքացիներին, ովքեր թքած ունեն այլոց իրավունքների վրա: Էսօր էդտեղ էր 10-12 տարեկան աղջնակ, ով սրճարանի տերերին պաշտպանելու համար վերջին բառամթերքով հարձակվել էր քաղաքացու վրա, այդտեղ էին խորհրդարան չանցած մի քանի ուժերի երիտ թևերի ջահելներ, ովքեր մտահոգ դեմքով իրենց հետ չհամաձայնողների հետևից մեկնաբանություններ էին թողնում, պրոֆեսիոնալ բողոքավորներ՝ նույնանման բառապաշարով ու անգիր արած տեքստերով: Մենուան էլ էր եկել, վերջիվերջո:

Քանի դեռ մեր գիտակցությունը ստամոքսն ու փողն են որոշում, հեղափոխությունը տեղ չի հասնի: Փաշինյանն ու Մարությանը մեղավոր չեն, որ դուք դաստիարակություն ու կրթություն չունեք, պատրաստ եք ամեն ինչի վրայով անցնել նեղ անձնական շահի համար:

Նման սադրիչ վարքով մարդկանց հեղափոխական անգամ ամենաթեժ օրերին մեկուսացնում էին ու մերժում: Մերժում եմ ձեզ ու ձեր բիզնեսները, ազատե՛ք երկրի մշակութային կենտրոնը ձեր ենթամշակույթից:

 

Նույն շարքից