Ֆեյսբուք 

Նիկոլի ճիշտը Դավիթի հեղափոխական կերպարի մահն է, Դավիթի ճիշտը...

analitik.am

Մեր հանրության լայն շերտեր ծանր և հակասական իրադրության մեջ են հայտնվել. չեն կողմնորոշվում՝ ու՞մ հավատան, Դավիթ Սանասարյանի՞ն, որին դատում է Նիկոլ Փաշինյանը, թե՞ Նիկոլ Փաշինյանին, ով դատում է Դավիթ Սանասարյանին։

Էդ շերտերին մի բան է տանջում, այն, որ բնության մեջ չեն կարող երկուսն էլ ճիշտ լինել, և որ նրանցից մեկնումեկը ճիշտ է, հետևաբար՝ մեկնումեկը՝ սխալ։

Կարճ ասած՝ Նիկոլի ճիշտը Դավիթի հեղափոխական կերպարի մահն է, Դավիթի ճիշտը... ավելի լավ է չմտածել այդ մասին։

«Նիկոլն ինչ անում է՝ ճիշտ է անում », դա հստակ է, դա քննարկելի չէ, դա աքսիոմա է, մյուս կողմից՝ « Դավիթ Սանասարյան ջաաաան, մենք քեզ հավատում ենք»։ Ախր ո՞նց, մի տեսակ ֆիզիկայի օրենքներին չի համապատասխանում էս ամենը։

Հանրության այդ շերտերը այս օրերին մտորում են ֆիզիկայի նոր օրենք սահմանելու մասին...

Ջավախքի հարցերով փորձագետ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. Վահե Սարգսյան

Նույն շարքից