Իրավական Տեսանյութեր 

Դատավորը հայցեց բոլորի ներողամտությունը. Քոչարյանի գործը քննող դատարանում կրքերը հանդարտվեցին

analitik.am

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ քննվում է Ռոբերտ Քոչարյանի գործը, կրքերը կարծես թե հանդարտվեցին:

Ընդմիջումից հետո դատավոր Դանիելյանը որոշեց լսել Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանի առարկություն, ով հայտարարեց, որ դատարանը պարտավոր էր ներկայացնել կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչը դեռ չի արել: Ալումյանի խոսքերով, դատարանը չի պարզաբանել իրենց իրավունքները, ունեն արդյո՞ք իրավունք միջնորդություններ ներկայացնելու, թե՝ ոչ, եթե ունեն՝ երբ:

Դատավոր Արմեն Դանիելյանը նշեց, որ ինքը չի եկել որևէ մեկի հետ վիճաբանության մեջ մտնելու համար. «Ես հորդորում եմ բոլորին պահպանել համատեղ հարգանքն ու կարգը: Այն, ինչը պետք է քննարկենք, եկենք քննարկենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Պարոն Ալումյան, ես որևէ մեկին նեղացնելու միտում չունեմ, եթե լարվածություն է առաջացել, հայցում եմ բոլորի ներողամտություն: Մենք այստեղ մեր աշխատանքն ենք կատարում: Պարոն Ալումյան, ես շատ հարգում եմ ձեր պաշտպանական առաքելությունը»:

Պաշտպան Ալումյանն իր հերթին նշեց, որ ինքնաբացարկի միջնորդություններից հետո դատարանը դեռ չի պարզաբանել իրենց իրավուքններն ու պարտականությունները, իսկ դա պարտադիր պետք է արվի, քանի որ այս դատավարությունն առանձնահատկություններ ունի, այն ընդհանրապես կանոնակարգված չէ օրենքով:

Նույն շարքից