Վերլուծական Տնտեսություն 

«Ռիսկային չարի՞ք», թե՞ փրկության երաշխիք. Փաշինյանը փոխել է կարծիքը. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում քանիցս հայտնել է, որ կառավարության կուլիսներում պարբերաբար քննարկումներ են լինում՝ կապված առաջիկայում նոր վարկային պայմանագիր ստորագրելու հետ: Կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ մինչև սեպտեմբեր արդեն ամբողջական փաթեթը պատրաստ կլինի և հենց սեպտեմբերին մեկնարկող խորհրդարանական աշխատանքների ժամանակ այն կդրվի քննարկման:

Ի դեպ, նախօրեին այս մասին թեթևակի ակնարկեց նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ չբացառելով նոր վարկի ներգրավումը:

Նշենք, որ դեռևս ընդդիմադիր գործունեության ժամանակ գործող վարչապետը կատեգորիկ դեմ էր որևէ վարկի ներգրավմանը և դա համարում էր «ռիսկային չարիք». նա իր պատգամավորական գործունեության ժամանակ գրեթե բոլոր վարկային պայմանագրերին դեմ էր քվեարկում:

Թերթին հասած տեղեկություններով, խոսքը մոտ 3 մլն դոլարի վարկային համաձայնագրի մասին է»:

Նույն շարքից