2013 թվականին Չինաստանը 798 տոննա ոսկի է գնել: Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով World Gold Council-ի զեկույցին: Երկրորդ տեղում Հնդկաստանն է 715 տոննա ցուցանիշով:
Վերլուծաբանները կարծում են, որ մինչեւ տարեվերջ Չինաստանը 1000 տոննա ոսկի գնի, իսկ Հնդկաստանը՝ 900 տոննա:
Կազմակերպության վերլուծաբան Ալբերտ Չենը նշում է, որ Չինաստանի արագ աճող միջին դասի մոտ պահանջարկը մեծ է թանկարժեք մետաղների, հատկապես ոսկյա զարդերի նկատմամբ:
Բացի այդ, ներդրողներն անշարժ գույքի ու արժեթղթերի հետ հավասար չափով նախընտրում են ներդրումներ անել թանկարժեք մետաղներում:
Ներկայում մեկ տրոյական ունցիա (31.1 գրամ) ոսկու արժեքը բորսայում 1289 դոլար է: