Բիզնես 

Սմարթֆոնի PIN կոդը-ը կարելի է գողանալ տեսախցիկի և բարձրախոսի միջոցով

analitik.am

Ցանցահենները սմարթֆոնի PIN կոդը գողանալու համար կարող են օգտագործել դրա առջևի տեսախցիկը և բարձրախոսը:

PIN Skimmer ծրագրի օգնությամբ նրանք հնարավորություն են ստանում տեսնելու օգտատիրոջ դեմքը, իսկ բարձրախոսն օգտագործվում է էկրանի վրա կոճակները սեղմելիս հնչյունները ձայնագրելու համար, հաղորդում է S2 պորտալը:

Նոր համակարգի հեղինակները պրոֆեսորներ Ռոս Անդերսոնը և Լորան Սիմոնն են` Քեմբրիջի համալսարանից: Ծրագիրը նրանք փորձարկել են Google Nexus S և Samsung Galaxy S3 սմարթֆոնների վրա:

Տեսախցիկի միջոցով որոշվում է հեռախոսի տեսակը և երևում օգտատիրոջ դեմքը: Իսկ եթե այդ տվյալներին հչյուններ ավելացվեն, որոնք արձակում է սմարթֆոնը կոդը հավաքելիս, ապա հնարավորություն է ընձեռվում որոշել, թե էկրանի որ հատվածներին է դիպել մարդը, ինչն էլ ուղղակիորեն կապված է այս կամ այն տեղում կոնկրետ խորհրդանիշի գտնվելու հետ:

Նույն շարքից