Բիզնես 

Լոնդոնում կառուցվում է քաղաքի ամենաբարձր բնակելի երկնաքերը

analitik.am

Լոնդոնի Քեների Ուորֆ գործարար թաղամասում կառուցվում է քաղաքի ամենաբարձր բնակելի երկնաքերը, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:

 

Ryan Corporation ընկերությունը 100 միլիոն ֆունտ (160 միլիոն դոլար) է վճարել տարածքը ձեռք բերելու համար: 242 մետր բարձրությամբ շենքն ամենաբարձրն է լինելու թաղամասում եւ 2-րդը՝ ողջ Մեծ Բրիտանիայում: Շենքի բնակարանների ընդհանուր արժեքը 1 միլիարդ ֆունտ է կազմելու: Երկնաքերը բացվելու է 2018 թվականին:

 

Ներկայում Մեծ Բրիտանիայի ամենաբարձր բնակելի շենքը Ջորջ Ուորֆ Թաուերն է, որն ունի 181 մետր բարձրություն:

 

Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ ողջ Եվրոպայի ամենաբարձր շենքը Շարդն է՝ 310 մետր: 

Նույն շարքից