Միջազգային Պատահարներ Տեսանյութեր 

Ուզբեկստանում «Թռչող ափսե» ատրակցիոնը կոտրվել և ընկել է․ կա զոհ /Տեսանյութ/

analitik.am

Ուզբեկստանի Ջիզակ քաղաքի զբոսայգիներից մեկում շարժման ժամանակ ընկել է «Թռչող ափսե» կոչվող ատրակցիոնը։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ վթարի հետևանքով մահացել է 1999 թվականին ծնված աղջիկ: Նա կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել:

Նշվում է նաև, որ ատրակցիոնը գետնին է ընկել 7 մ բարձրությունից, իսկ վթարի ժամանակ դրա վրա մարդիկ են գտնվել:

Հարուցվել է քրեական գործ։

Նույն շարքից