Բիզնես 

Ճգնաժամի պատճառով իսպանացիները սկսել են օգտվել հասարակական տրանսպորտից

analitik.am

Իսպանիայում ճգնաժամն ու գործազրկությունը միայն նպաստել են քաղաքացիների հետաքրքրության աճին ոչ միայն բանակի նկատմամբ, որտեղ նրանց կայուն աշխատավարձը երաշխավորվում է, այլև իսպանացիներին ստիպել է առավել հաճախ օգտվել հասարակական տրանսպորտից ու անցնել հեծանիվների, հայտնում է Deutsche Welle-ն: 

Կառավարությունը, մեքենա արտադրողներն ու վաճառողները չափազանց անհանգստացած են վաճառքի նվազմամբ, քանի որ ավտոարդյունաբերությունը երկրի տնտեսության առաջատար ոլորտներից է: Դրա փոխարեն, սակայն, գոհ են բնապահպանական կազմակերպությունները:

Վիճակագրության ազգային ինստիտուտի հաշվարկներով՝ իսպանացիների թիվը, որոնք մշտապես օգտվում են հասարակական տրանսպորտից, 2008-ից սկսած ավելացել է 35,5%-ով: 

Նույն շարքից