Բիզնես 

Adobe-ի գողացված գաղտնաբառերից խաչբառ է կազմվել

analitik.am

Վերջերս Adobe-ի համակարգից տեղի էր ունեցել շուրջ 150 միլիոն օգտատերերի տվյալների գողություն: Պարզունակ ծածկագրերի վտանգավորության մասին օգտատերերին հիշեցնելու համար Բեն Ֆալկոները կազմել է խաչբառ՝ կազմված ամենատարածված ծածկաբառերից:

10 խաչբառից կազմված հավաքածուում կիրառվել են համացանց արտահոսած մոտ 1000 գաղտնաբառեր: Խաչբառում կարելի է հայտնաբերել այնպիսի ծածկաբառեր, ինչպիսիք են adobereader-ը, password1-ը և թվերի նման պարզ համադրությունը՝ 0123456789: Այս մասին հայտնում է The Verge պարբերականը:

Ինչպես նշել է խաչբառը ստեղծած Ֆալկոները, իր նախագիծը ցույց է տալիս, որ մարդիկ չափազանց անզգույշ են գաղտնաբառերի ընտրրության հարցում: Նախագիծն իրենից ներկայացնում է խաղային հիշեցում համացանցային անվտանգության կարևորության մասին, որի երաշխիքն է եզակի գաղտնաբառի ընտրությունը:

Նույն շարքից