Բիզնես 

Նավթի համաշխարհային գները նվազում են՝ կապված Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների հետ

analitik.am

Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են՝ հասնելով երեք շաբաթների ընթացքում ամենացածր շեմին, ինչը կապված է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների հետ:


Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմել է 108,57 դոլար, WTI տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմել է 93,95 դոլար, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:


Լույս կիրակիի գիշերը Ժնևում Իրանի ու «վեցյակի» ու Իրանի միջև բանակցությւոնների հերթական փուլից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ: Համաձայնությունը նախատեսում է իրանական միջուկային ծրագրի սահմանափակում՝ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները զգալիորեն թուլացնելու դիմաց:

Նույն շարքից