Բիզնես 

Աշխարհում գինու ամենաթանկ արկղը Հոնկոնգում վաճառվել է 476 հազար դոլարով

analitik.am

Հոնկոնգում 476 հազար դոլարով վաճառվել է 1978 թ.  «Ռոմանե կուրտե» բուրգունդյան գինու արկղ /12 շիշ/: Այն դարձել է ամենաթանկն աշխարհում՝ հաստատելով նոր ռեկորդ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին  հայտնել են «Քրիսթիս» աճուրդի կազմակերպիչները:


Աճուրդի ընթացքում տվյալ լոտի արժեքը եռակի բարձրացել է նախապես սահմանված գնից: Գինին ձեռք է բերել չինացի հավաքածուատերը, որը ցանկացել է անհայտ մնալ: Այսպիսով, գինու մեկ  շիշն արժեցել է մոտ 40 հազար դոլար:


Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2006թ., երբ 1945թ.  «Շաթտո Մուտոն Ռոտշիլդ»-ի վեց շիշ պարունակող արկղի համար վճարել էին 345 հազար դոլար:


Հինգ տարի առաջ Հոնկոնգը վերացրել էր գինու ներկրման ակցիզային բոլոր տուրքերը, որոնք հասնում էին 40%-ի: Այդ ժամանակից ի վեր Չինաստանի այդ հատվածը դարձել է Ասիայում էլիտար բրենդների առևտրային խոշոր հարթակ և ներառվել  գինու վաճառքի գլխավոր համաշխարհային կենտրոնների եռյակում՝  Նյու Յորքի եւ Լոնդոնի հետ միասին:

Նույն շարքից