Բիզնես 

2013թ. առաջին անգամ կանցկացվի "Business Innovation Forum”

analitik.am

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), տեխնոլոգիական և այլ բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների միջև համագործակցությունը խթանելու և համապատասխան բիզնես հարթակ ստեղծելու նպատակով, 2013թ. առաջին անգամ կազմակերպում է "Business Innovation Forum”միջոցառումը:Միջոցառման նպատակն է՝ մեկտեղել բարձր տեխնոլոգիական ոլորտի գործարարներին և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների ղեկավարներին` ձևավորելով բիզնես հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, շփումների, ծրագրային ներկայացումների և հանգստի համատեղման միջոցով կձևավորվեն նախադրյալներ բիզնեսի արդյունավետության բարձրացման համար: Միջոցառման հիմնական թեմաներն են՝ 

  • Ընկերությունում էֆեկտիվ բիզնեսի կազմակերպման առանձնահատկությունները Հայաստանում
  • Բիզնես միջավայրի բարելավման օրենսդրական, վարչարարական և կազմակերպչական խնդիրներ
  • Տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության տարբեր ոլորտներում

Միջոցառումը նախատեսվում է անցկացնել Դիլիջան քաղաքի 2 հյուրանոցային համալիրներում զուգահեռաբար: Միջոցառումը կմեկնարկի պլենար նիստով, որին հաջորդեն գործարար ներկայացումներ, կլոր սեղաններ բիզնեսի կազմակերպման վերաբերյալ, բիզնեսի կազմակերպման խնդիրների քննարկում հրավիրված խոսնակներով: 

Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
 
Առավել մանրամասն՝ digitec.am

Նույն շարքից