Բիզնես 

Հնդկաստանն ամենագրավիչ երկիրն է ներդրումների համար

analitik.am

Հնդկաստանն առաջ է անցել Չինաստանից ու դարձել ամենագրավիչ երկիրը ներդրումների համար՝ ռուպիի փոխարժեքի կտրուկ անկման և օտարերկրացի խաղացողների համար նոր ոլորտների բացման հետ կապված, վկայում է EY-ի հետազոտությունը:

Վարկանիշային ցուցակում Հնդկաստանին հետևում են Բրազիլիան, Չինաստանը, Կանադան և ԱՄՆ-ը: Հետազոտությունը հիմնված է ավելի քան 70 երկրներում 1600 պաշտոնյաների հարցման վրա: Մայիսյան հետազոտության արդյունքներով առաջինը Չինաստանն է եղել:

Անցյալ տարի Հնդկաստանն ամրապնդել է իր դիրքերն օտարերկրացի ներդրողների գրավելու գործում՝ մեղմացնելով պահանջներն ուղղակի օտարերկրյա ներդրումների նկատմամբ մի քանի ոլորտներում, ներառյալ՝ հեռահաղորդակցությունը, մանրածախ առևտուրն ու նավթագազային ոլորտը:

Բացի դրանից, հնդկական որոշ ընկերություններ ազատվում են ոչ հեռանկարային ակտիվներից՝ մեծ հնարավորություններ ստեղծելով օտարերկրացի ներդրողների համար:

EY-ն ակնկալում է, որ լավ արդյունքներ կարձանագրեն ավտոմեքենաների և տեխնոլոգիական ոլորտները, նաև սպառողական ապրանքների ոլորտը:

Նույն շարքից