Բիզնես 

Ոչխարը բիզնեսի առարկա

analitik.am

«Հրապարակը» գրում է. «Իրանի հետ «վեցնյակի» բանակցությունների հաջողության, Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաների դադարեցման ֆոնին հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել Սյունիքի մարզպետարանը, որը մոնիտորինգի էր ենթարկում իրանական շուկան, մասնավորապես, ոչխարի արտահանման «աշխարհագրությունը»:


Արդյունքում պարզել է, որ եթե այդ շուկայի գեթ մեկ տոկոսը կարողանա բավարարել Հայաստանը, ապա այն շատ լուրջ թիվ կկազմի թե դրամաշրջանառության, թե Սյունիքի բնակչության զբաղվածության առումով, մանավանդ, որ հենց Մեղրու «պռնկին» մարզի «պապաները»` Հակոբյանները արդեն իսկ «նանո-սպանդանոց» են կառուցել, որը, ի տարբերություն աշխարհի մնացյալ ծայրերից Իրան ներմուծվող սառեցված ոչխարի մսի, թարմ միս է արտահանում հարևան հանրապետություն` միևնույն ժամանակ առանձնացնելով բուրդը, որպես առանձին հումք: Սպանդանոցը, ըստ մեր աղբյուրների, կարող է ապահովել վերը նշված այդ մեկ տոկոս ծավալը ևս:


Այս օրերին խնդրո առնչութամբ Սյունիքի պատասխանատուները, մարզպետը բանակցություններ են վարում մեր կառավարության, իրանական կողմի, ինչպես նաև Սյունիքի գյուղերի ազգաբնակչության հետ` այս ծրագիրը կյանքի կոչելու համար: Հիշեցնենք, որ այս պահին Սյունիքում ոչխարի գլխաքանակը 100  հազար է, իսկ Իրանի սպառման մեկ տոկոսը կազմում է 900 հազար գլուխ»:

Նույն շարքից