Բիզնես 

Մեկ միասնական ավիաընկերություն «գաճաճ» ավիաընկերությունների փոխարեն

analitik.am

«Բաց երկնքի քաղաքականության որդեգրումը ՀՀ-ի համար ժամանակավրեպ է, իսկ McKinsey ընկերության մշակած կոնցեպցիան՝ թերի։ Տեղին կլիներ ավիափոխադրումների հայաստանյան շուկայի լիբերալացումը սկսել ոչ թե օդից, այլ գետնից առաջին հերթին ազատվելով «Զվարթնոց» օդանավակայանին տրվող ծառայությունների մենաշնորհից»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՔԳԱՎ նախկին պետ, «Հայկական Ավիաուղիների», նախկին գլխավոր տնօրեն, «Աերոֆլոտ» ԲԲԸ գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Յուրի Մնացականովը։


«Ըստ նրա անհրաժեշտ է նաև «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ընկերության ղեկավարների հետ համաձայնության գալ, որպեսզի նրանք նվազեցնեն իրենց շահութաբերությունը, այն հասցնելով մյուս օդանավակայաններում մատուցվող ծառայությունների գների մակարդակին. «Բոլոր նրանք, ովքեր նպատակ ունեն Հայաստանում ստեղծել ինքնուրույն մարդատար ավիաընկերություններ, պետք է անպայման հաշվի առնեն, որ ավելի լավ է հրաժարվել սեփական «գաճաճ» ավիաընկերություն ստեղծելու գաղափարից, և ողջ ջանքերն ու ունեցած ռեսուրսները նպատակամղեն մեկ միասնական ավիաընկերություն ստեղծելուն»,-ասել է նա»։

Նույն շարքից