Բիզնես 

Washington Post-ի գլխավոր շտաբը վաճառվել է

analitik.am

Washington Post պարբերականը պայմանավորվել է ԱՄՆ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող իր կենտրոնակայանի վաճառքի մասին: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:

Սպիտակ տան մոտակայքում գտնվող Washington Post-ի շտաբը 159 միլիոն դոլարով ձեռք կբերի անշարժ գույքի ոլորտում մասնագիտացած ընկերություններից մեկը: Ծրագրվում է գործարքը փակել 2014-ի մարտին: Խմբագրության շենքը ձեռք բերել համաձայնած ընկերության անունը չի հաղորդվում:

Washington Post-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ խմբագրությունը կշարունակի տարածք վարձակալել իր նախկին շենքում այնքան ժամանակ, քանի դեռ իր նոր շտաբի հարցը չի լուծվի:

2013-ի օգոստոսին թերթը 250 մլն դոլարով ձեռք է բերել Amazon.com-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Սակայն շենքի գնորդ որոնելու գործին թերթն անցել էր դեռևս մինչև սեփականատիրոջ փոխվելը:

The Washington Post-ը համարվում է ամերիկյան հեղինակավոր թերթերից մեկը: Նրա լրագրողները արժանացել են 47 Պուլիտցերյան մրցանակի, սակայն վերջին տարիներին թերթը, ինչպես շատ այլ պարբերականներ, բախվել են գովազդից ստացվող եկամուտների կրճատման խնդրին: Պարբերականը ստիպված է եղել օպերատիվ ծախսերի կրճատման միջոցառումներ ընդունել, այդ թվում՝ հեռացնել մի քանի հարյուր աշխատակիցների ու փակել մի շարք մասնաճյուղեր:

Նույն շարքից