Ռուսաստանի «Իգրա Թի Վի» հեռուստաընկերությունից «Ինչ, որտեղ, երբ» հեռուստանախագծի արտոնագիրը ևս մեկ տարի ժամկետով ձեռք բերելու համար Հայաստանի պետբյուջեից 12 մլն դրամ կծախսվի:
Գումարը կհատկացվի «Փի-Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը հեռուստանախագծի արտոնագիրը ձեռք կբերի 2013 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականի դեկտեմբերի համար: Գումարն ընկերությանը կտրվի նվիրաբերության կարգով: Որոշումը կկայացվի կառավարության առաջիկա նիստում:
«Ինչ, որտեղ, երբ» հեռուստանախագիծը Հայաստանում վերականգնվել է 2008-2009 թթ.: