Բիզնես 

Panasonic-ը վաճառում է իր 3 գործարանները

analitik.am

Ճապոնական Panasonic ընկերությունը բանակցություններ է վարում` չիպերի արտադրության իր 3 գործարանները վաճառելու նպատակով, հայտնում է The Japan Times-ը:

 

Ըստ աղբյուրի` խոսքը Ճապոնիայում գտնվող գործարանների մասին է, պոտենցիալ գնորդն իսրայելական չիպ արտադրող TowerJazz ընկերությունն է:

 

Ակնկալվում է, որ արտադրության մեջ զբաղված մոտ 2.500 աշխատակիցները նշված գործարաններում կպահպանեն իրենց աշխատատեղերը: Մի քանիսն էլ կտեղափոխվեն Panasonic-ի այլ գործարաններ:

 

Սրանից բացի, ընկերությունը բանակցում է նաև Չինաստանում և Ինդոնեզիայում գտնվող իր գործարանները վաճառելու շուրջ: Գնորդը սինգապուրյան ընկերություն է:

 

Պլազմային հեռուստացույցների արտադրությունից հրաժարված Panasonic-ը ծրագրում է նույնն անել նաև չիպերի դեպքում և կենտրոնանալ կենցաղային և ավտոէլեկտրատեխնիկայի արտադրության վրա: 
 

Նույն շարքից