Բիզնես 

Դիսնեյ ընկերությունը 2013թ ռեկորդային եկամուտ է ստացել

analitik.am

2013 թվականին թողարկված ֆիլնմերն ամերիկյան Disney ընկերությանն ավելի քան 4 միլիարդ դոլարի եկամուտ են բերել, գրում է Variety-ն՝ հղում անելով ընկերության տարածած հաղորդագրությանը:

 

Սա ռեկորդային ցուցանիշ է ընկերության համար: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2010 թվականին, երբ ստացվել էր 3.8 միլիարդ դոլար եկամուտ:

 

2013թ. հունիսին Disney-ը դարձել է առաջին ընկերությունը, որի ֆիլմն ԱՄՆ-ում այս տարի հավաքել են 1 միլիարդ դոլար: Այս տարվա ամենահաջող ֆիլմերն են «Երկաթե մարդը 3» (1.2 միլիարդ դոլար), «Հրեշների համալսարանը» (743.3 միլիոն դոլար): 

Նույն շարքից