Բիզնես 

Google-ի` գովազդից ստացված եկամուտը գերազանցել է ամերիկյան ամբողջ մամուլի համընդհանուր եկամուտը

analitik.am

Google ինտերնետ-ընկերության գովազդից ստացված եկամուտը գերազանցել է ԱՄՆ-ի տպագիր ամբողջ մամուլի գովազդի ընդհանուր եկամուտը:

Ինչպես հաղորդում է Business Insider-ը, պարբերականի գլխավոր տնօրեն Հենրի Բլոջետը Ignition 2013 համաժողովին ելույթ ունենալիս հայտարարել է, որ 2013 թ. առաջին կեսին Google-ն ավելի շատ գովազդ է վաճառել, քան ամերիկյան բոլոր ամսագրերը միասին վերցրած: Բացի այդ, Google-ի ցուցանիշները գերազանցում են ամերիկյան բոլոր թերթերի ընդհանուր ցուցանիշները:

Հարկ է նշել, որ 2012 թ. Google-ը գովազդի շնորհիվ վաստակել է այնքան գումար, որքան ամերիկյան բոլոր ամսագրերը վաստակել են 2007 թ.` մինչև գովազդի շուկայում կսկսվեր պարբերականների անկումը:

Նույն շարքից