Բիզնես 

Եվրոյի ընտանիքը կհամալրվի նոր 10 եվրոյանոց թղթադրամով

analitik.am

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) հայտարարել է, որ եկող տարվա կեսերից շրջանառության մեջ կդնի նոր 10 եվրոյանոց թղթադրամը։

 

Ինչպես տեղեկացնում է The Economic Times-ը, թղթադրամի վրա պատկերված կլինի հին հունական դիցաբանության կերպարներից մեկը՝ Եվրոպա արքայադուստրը, ում առևանգել է Զևսը։

 

Նոր թղթադրամը պաշտոնապես կներկայացվի 2014թ. հունվարի 13-ին, ինչից հետո կորոշվի այն շրջանառության մեջ դնելու հստակ ամսաթիվը։

 

Նախատեսվում է, որ հետագայում կներկայացվեն 20, 50, 100, 200 և 500 եվրո թղթադրամների թարմացված տարբերակները։

Նույն շարքից